Շոտլանդիայի օրինակով Բրիտանիայից ինքնավարություն է պահանջել Քորնուոլ կոմսությունը![]() 12 մարտի 2012 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան, որին շուտով սպասվում է Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն, բախվել է նոր խնդրի հետ: Ինքնավարություն է պահանջել անգլիական Քորնուոլ կոմսությունը: Կելտական մշակույթի հայրենիքը, որն աշխարհին պարգևել է անհամար միֆերի գլխավոր հերոս Արթուր թագավորին, չի ցանկանում այլևս լինել Միացյալ Թագավորության մասը: Քորնուոլը Բրիտանիայի հարավային մասն է և հավանաբար ոչ անգլիական նահանգներից ամենաանգլիականը: Տեղի կես միլիոն բնակչությունից այդ վայրի համար մայրենի քորնյան լեզվով ազատ խոսում է շուրջ 300 մարդ: «Մենք բոլորովին անգլիացիներ չենք: Դա նույն բանն է, ինչ հարցնել շոտլանդացուն, թե արդյոք նա անգլիացի չէ: Դուք պատկերացնում եք, թե նա ձեզ ինչ կպատասխանի»,- ասում է տեղի բնակիչ Մարտին Նայթը: 2005-ին Քորնուոլում անցկացրել են սոցիոլոգիական հետազոտություն: Պարզվել է, որ հարցվածների 55 տոկոսը կողմ են ինքնավար կառավարմանը: «Դուք գիտեք, որ շուտով լինելու է Շոտլանդիայի անկախության հանրաքվե: Մենք աստիճանաբար ազատվում ենք նրանից, որ ամեն ինչ որոշվում է Լոնդոնում»,- ասել է Ռիչարդ Քոուլը՝ «Քորնոուլի որդիներ» կուսակցության առաջնորդը: Ի տարբերություն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի, Քորնուոլը թագավորության համար երբեք լուրջ ներքին խնդիր չի ներկայացրել, հաղորդում է «Վեստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |