Եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պուրակի «բարեկարգման աշխատանքները»![]() 12 մարտի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է շարունակել 2012 թվականին նախատեսված կանաչապատման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնավորապես եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցի միջնամասում գտնվող պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին՝ արդյոք դա նշանակում է նաև, որ կշարունակվի կրպակների տեղադրումը նշված այգում, թե ոչ, քաղաքապետարանից պատասխանեցին. «Պուրակի բարեկարգում, նշանակում է պուրակի բարեկարգում՝ մայթերի նորոգում, նստարանների տեղադրում, կանաչ գոտիների նորոգում և այլն»: «Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսված և կատարված աշխատանքները: «Կանաչ Երևան» կարգախոսին համապատասխան ակնկալում ենք ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիներն ու հետևողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ»,-խորհրդակցության ժամանակ նշել է Տարոն Մարգարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |