Նիկոլայ Բորդյուժա. Նպատակահարմար չեմ համարում ՀԱՊԿ միջամտությունը Իրանի հարցին![]() 12 մարտի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Բոլոր պետությունները հետաքրքրված են նրանում, որ հակամարտություներն արագ լուծվեն և բացառապես խաղաղ ճանապարհով, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ընդ որում, նա ընդգծել է, որ նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ միջամտությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրին: «Ներկայումս ՄԱԿ-ի կառույցները Իրանում ակտիվ գործողություններ են տանում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, այս հարցին ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիք չկա»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը: Իրանին ամերիկյան կամ իսրայելական ուժերի կողմից հնարավոր հարվածի մասին լուրերը վերջին շաբաթներս մեծացրել են ԻԻՀ-ում լարվածության մակարդակը: Լարվածության առավել բարձր մակարդակ գրանցվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ և ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ են ընդունել իրանական ԿԲ-ի և նավթի արտահանման վերաբերյալ: Ընդ որում, Իրանն ակտիվորեն իր միջուկային օբյելտները տեղափոխում է գետնի տակ, որտեղ դրանք կլինեն լիակատար ապահովության մեջ: Ըստ ամերիկյան ռազմական փորձագետների, նման օբյեկտները հնարավոր կլինի ոչնչացնել միայն տակտիկական միջուկային զենքի կիարռման պարագայում: Հարցումը նաև ցույց է տվել, որ Մերձավոր Արևելքի երկրներում Իրանի դեմ պատժամիջոցներին կողմ է բնակչության 44 տոկոսը: ԱՄՆ-ում Իրանի դեմ պատժամիջոցներին կողմ է բնակչության 70 տոկոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |