«ԱրմենՏելը» գործարկել է «SMS-մարաթոն» ծառայությունը

«ԱրմենՏելը» գործարկել է «SMS-մարաթոն» ծառայությունը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏելը» հայտարարում է «SMS-մարաթոն» ծառայության մեկնարկի մասին կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել կարճ հաղորդագրություններ Հայաստանի բոլոր բջջային ցանցերին` կես գնով, սկսած օրվա 3-րդ SMS-ից: Օրացուցային օրվա ընթացքում առաջին երկու SMS հաղորդագրությունները կտարիֆիկացվեն ըստ բաժանորդի գործող սակագնային փաթեթի: «SMS-մարաթոն» առաջարկը գործում է մինչև 2012թ-ի մայիսի 31-ը:

«SMS-մարաթոն» ծառայությունը կարելի է ակտիվացնել նշված տարբերակներից մեկով. ուղարկելով «20» տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին, զանգահարելով 067420 համարին կամ ուղարկելով *110*20# հրահանգը: Ծառայության միացման վարձը 150 դրամ է, բաժանորդային վարձը` օրը 5 դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---