Կհեռարձակվի ՞ արդյոք «Եվրատեսիլ 2012»-ը Հայաստանում, հայտնի չէ![]() 12 մարտի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Դեռ պարզ չէ, Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ը կհեռարձակվի՞ Առաջին ալիքի եթերով, թե ոչ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նշեց, որ ոչինչ հստակ չի կարող ասել այդ հարցի շուրջ: Ավելի վաղ PanARMENIAN.Net ին Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) հայտնել էին, որ Հայասատանն այս տարի չի մասնակցելու մրցույթին, իրավունք չունի քվեարկելու, սակայն կարող է հեռարձակել այն: Մրցույթի պաշտոնական կայքում «Եվրատեսիլ 2012»-ի բոլոր փուլերը հեռարձակվելու են ուղիղ կապով, և մրցույթի երկրպագուները կարող են հետևել մրցույթին այդ տարբերակով: Հայաստանը հրաժարվել է մասնակցել մրցույթին: Նման որոշման համար առիթ է հանդիսացել հայ ժամկետային զինծառայողի մահացու վիրավորանքը, որ նա ստացել է շփման գծում ադրբեջանցի զինվորի կրակոցից: Մարտի 7-ին Հանրային հեռուստատեսությունը պաշտոնապես իրազեկեց ստուգատեսին մասնակցելուց հրաժարվելու մասին: «Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |