Nokia-ն 2012-ին կթողարկի իր առաջին պլանշետը![]() 12 մարտի 2012 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Nokia-ն մտադիր է թողարկել պլանշետային համակարգիչ աշխատող Windows 8 օպերացիոն համակարգով։ Այս մասին հայտնում է DigiTimes-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին։ Ըստ խմբագրության՝ Nokia պլանշետն ունենալու է 10 դյույմ էկրան և երկմիջուկային ARM պրոցեսոր։ Պլանշետի արտադրողն է լինելու Compal Electronics-ը։ Սարքի առաջին խմբաքանակը արտադրվելու է 200 000 օրինակով։ Թե երբ է թողարկվելու պլանշետը, աղբյուրները չեն նշում։ Ըստ հավանականության, Nokia պլանշետի շնորհանդեսը չի կայանա 2012-ի դեկտեմբերից շուտ, ինչը համընկնում է Windows 8-ի վերջնական տարբերակի թողարկման ամսաթվի հետ։ Նշենք, որ 2011-2012 թթ-ին ընկերության մի շարք ներկայացուցիչներ արդեն նշել էին, որ Nokia-ն հետաքրքրված է պլանշետների շուկայով։ Microsoft ընկերությունը 2011-ին Nokia-ի հետ համագործակցության պայմանագիր կնքեց, ըստ որի, Nokia սմարթֆոնների հիմնական օպերացիոն համակարգը լինելու է Windows Phone 7-ը։ Սրանից էլ կարելի է ենթադրել, որ Nokia-ն կրկին կընտրի Microsoft-ին իր պլանշետի ՕՀ-ի համար։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |