Յանա Մուրադխանյան. «Արմավիայի» գործադուլը կապ չուներ «Ռոսավիացիայի» հետ ունեցած խնդիրների հետ![]() 12 մարտի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Արմավիա» ընկերության կոմերցիոն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յանա Մուրադխանյանը, անդրադառնալով Ռոսավիացիայի հետ ունեցած խնդրին, նշել է, որ դա անցյալ շաբաթվա գործադուլի հետ որևէ կապ չուներ. «Ցանկացած ավիաընկերություն ունենում է պարտքեր և որոշակի ժամկետներում պետք է այդ պարտքերը փակի»: Կոմերցիոն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև չկարողացավ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իբր ավիաընկերությունում արդեն 4 ամիս է աշխատավարձ չի տրվում, ասելով, որ չի կարող պատասխանել նման հարցերի: Խոսելով «Արմավիա»-ի հնարավոր սնանկ հայտարարվելու մասին` Մուրադխանյանը նշեց, որ նման իրադրությունում ընկերությունը դեռ որոշ ժամանակ աշխատելու է և բոլոր պարտավորությունները կատարելու է, այդ թվում՝ վաճառված տոմսերի փոխհատուցում: Ինչ վերաբերվում է մարտի սկզբի զեղչերը հետագայում չեղյալ հայտարարելու խնդրին, Մուրադխանյանը նշեց, որ դա պայմանավորված էր «Աերոֆլոտով», որն իր հերթին էլ ավելի է իջեցրել տոմսերի գները: Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով, կողմերը պայմանավորվել են այլևս նման զեղչեր չհայտարարել: PanARMENIAN-ի թղթակցի այն դիտարկմանը, որ դա նորմալ է, երբ կա առողջ մրցակցությունը, Մուրադխանյանը նշել է, որ «Աերոֆլոտը» այնքան էր իջեցրել գները, որ «Արմավիան» պարզապես տանուլ կտար: Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ էր հայտարարել, որը տևեց մեկ օրից պակաս: Ավիաընկերությունը գործադուլը բացատրում էր «Զվարթնոցի» գնային քաղաքականությամբ, ապա օրվա մեջ տեղեկատվություն տարածվեց, որ «Արմավիա»-ին արգելված է հատել Ռուսաստանի տարածքը պարտքերի պատճառով: Ավելի ուշ Ռոսավիացիան «Արմավիա»-ին ժամկետ նշեց մինչև մարտի 20, իսկ «Զվարթնոց»-ի հետ բանակցություններ սկսվեցին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |