Հիլարի Քլինթոնը Բաշար Ասադին մեղադրել է նոր ռազմական հարձակումների մեջ![]() 12 մարտի 2012 - 20:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է անցյալ հանգստյան օրերին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի հետ հանդիպման ժամանակ նոր ռազմական հարձակումների ցինիկ կազմակերպման մեջ, գրում է BBC-ն: «Մենք հերքում ենք Ասադի ռազմական մեքենայի գործած կանխամտածված սպանություններն ու պաշարման ժամանակ ստիպված ինքնապաշտպանության դիմած քաղաքացիական անձանց գործողությունները նույն շարքին դասելու ցանկացած փորձեր»,- հայտնել է նա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում: Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |