Սիրիական ընդդիմությունը «հրատապ» օտարերկրյա ռազմական միջամտության կոչ է արել![]() 12 մարտի 2012 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմադիր Ազգային անցումային խորհուրդը (ԱԱԽ) «հրատապ» օտարերկրյա ռազմական միջամտության կոչ է արել Հոմսում 47 սպանված կանանց և երեխաների մարմինների հայտնաբերման մասին հաղորդագրություն ստանալուց հետո, հաղորդում է AFP-ն: «Մենք անհապաղ արաբական և միջազգային ռազմական միջամտություն ենք խնդրում »,- Ստամբուլում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԱԽ ղեկավարներից Ջորջ Սաբրան: Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |