«168 ժամ». ԲՀԿ-ի շարքերը կհամալրեն Տիգրան Թորոսյանը, Արամ Հարությունյանն ու Վարդան Վարդապետյանը![]() 13 մարտի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Որոշ տեղեկությունների համաձայն` մինչև մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարը այդ կուսակցությանն անդամակցելու հայտարարություն կանեն նաև Աժ նախկին նախագահ և ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: «168 ժամը» գրում է, որ վերջին երկուսի հետ երեկ կապվել հնարավոր չի եղել: Վ.Վարդապետյանը գտնվում է արտերկրում: Իսկ Տ.Թորոսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրը: Ընդամենն ասել է, թե «ասեկոսեները չի մեկնաբանում»: Թերթի տեղեկություններով, սակայն, ԲՀԿ ցուցակում չի լինելու «7 օր» կայքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |