Ֆրանսուա Օլանդը խոստանում է ընդունել Ցեղասպանության մասին օրինագիծը՝ նախագահ ընտրվելու դեպքում![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ հանդիպումից մի քանի օր անց, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ի դեմս Միքայել Ղազարյանի (Լիոն), Պասկալ Չամասյանի (Մարսել), Ալեքսիս Գովչյանի, Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի (Փարիզ) մարտի 12-ին հանդիպել է ընդդիմադիր Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժակ Էքյանը, հանդիպման ընթացքում Օլանդը պատրաստակամություն է հայտնել հասնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Նա պարտավորվել է նախագահ ընտրվելու դեպքում նոր օրինագիծ ներկայացնել կառավարությանը: Նա նշել է նաև, որ եթե ինքը դառնա Ֆրանսիայի նախագահ, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին նրա անդամակցելու չափանիշներից մեկը կլինի: Օլանդը նաև հաստատել է իր «սկզբունքայնությունը» Փարիզում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման հարցում, որը նախատեսվում է բացել 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին: Օլանդը նաև պարտավորվել է հատուկ ուշադրություն դարձնել ղարաբաղյան կարգավորմանը: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |