ՖԻՖԱ պատվիրակությունն ավարտել է աշխատանքային այցը Բրազիլիայի 12 քաղաքներից 6

ՖԻՖԱ պատվիրակությունն ավարտել է աշխատանքային այցը Բրազիլիայի 12 քաղաքներից 6

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ պատվիրակությունն ավարտել է աշխատանքային ուղևորությունը Բրազիլիայի 12 քաղաքներից 6, որոնք 2014-ին մասնակցելու են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մասնագետների խումբը տեսչական ստուգում է կատարել Սան Պաուլուում, Պորտու Ալեգրիում, Կուրիտիբուում, Կույաբուում, Մանաուսում և Նատալեում: Մեծ ուշադրություն է դարձվել խցանումների հետ պայքարին, անվտանգության կազմակերպմանը, երկրպագուներին վարքագծին, մարքետինգին, հյուրանոցային բիզնեսին և ԶԼՄ-ներին:

«Բրազիլիա 2014» կազմկոմիտեի գործադիր տնօրեն Ռիկարդու Տրեդեի խոսքով, այդ ուղևորությունը կարևոր էր հենց Բրազիլիայի համար, քանի որ դրանից հետո կարելի է գնահատել կատարված աշխատանքի ծավալը և կազմել ապագայի պլանները, հաղորդում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---