Նյու Յորքի Robin Rice ցուցասրահում բացվելու է Հայկ Քոչարյանի անհատական ցուցահանդեսը![]() 13 մարտի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի Robin Rice ցուցասրահում մարտի 14-ին բացվելու է լուսանկարիչ Հայկ Քոչարյանի անհատական ցուցահանդեսը: Քոչարյանի աշխատանքներում հիմնական թեման բնությունն է` անտառ, գետեր կամ քաղաքի փողոցներ: Ինչպես հայտնում է ցուցասրահի պաշտոնական կայքը, ցուցահանդեսն արտացոլում է մարդու ճանապարհորդությունը սիրո փնտրտուքում, հիշողության և հույսի մեջ: Լուսանկարներում պատկերված են տեսարաններ տարբեր վայրերից` ԱՄՆ-ից մինչև Հնդկաստան և Եթովպիա: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 29-ը: Հայկ Քոչարյանը ծնվել է Հայաստանում, Նյու Յորքում ապրում է 1993 թ-ից: Սովորել է Բրուքլիննի համալսարանում, ցուցադրվել է բազմաթիվ պատկերասրահներում: Անդամակցում է բազմաթիվ հասարակական կազմակերպություններին: Նա նաև կինոռեժիսոր է, նկարահանել է 6 կարճամետրաժ ֆիլմ, նրա «Չարլի» ֆիլմն հաղթել է WNET Reel 13 Shorts մրցույթում: Նա նաև երգահան է, և այս ամառ թողարկվելու է նրա «Մանկական ալբոմը»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |