Գործարկվել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքը

Գործարկվել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքը

PanARMENIAN.Net - Գործարկվել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքը՝ armdiasporamuseum.com-ը։ Այսօր Սփյուռքի նախարարությունում կայացավ կայքի շնորհանդեսը։«Եվս մի համահայկական ծրագիր իրական է դառնում։ Այս էլեկտրոնային թանգարանը միավորում է մեր համայնքային և ազգային արժեքները»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

armdiasporamuseum.com-ը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Այն բաղկացած է մի քանի բաժիններից՝ Հայկական համայնքներ, որտեղ ըստ երկրների ներկայացված են հայկական համայնքները, դրանց պատմությունը, ներկա գործունենությունը, եկեղեցիները, հայերի կողմից կառուցված շինությունները։ Կայքի հաջորդ բաժիններն են Համահայկական կազմակերպությունները, Սփյուռքի հոգևոր կառույցները, Շտեմարանը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխարհի հուշակոթողները։ Շտեմարան բաժնում ներառված է նաև Հայկական գենեալոգիան, որն իրենից ներկայացնում է Հայկական տոհմածառ ծրագիրը։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է կառուցել իր տոհմածառը։

Կայքը ունի ևս մի քանի էջ՝ կայքի քարտեզը, հղումներ և կապ։ Ինչպես նշեց Հրանուշ Հակոբյանը, մինչև տարեվերջ կայքը հասանելի կլինի նաև արևմտահայերենով։

«Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի նախագծման և տեղեկությունների համալրման համար ծախսվել է 6 մլն դրամ։ Ֆինանսավորումը կատարվել է պետական բյուջեից։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---