Ռ. Սաֆրաստյան. Հայ-իրանական հարաբերությունները ցույց տվեցին, որ կարելի է գործակցել նաև ճգնաժամային իրավիճակներում![]() 13 մարտի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունների 20-ամյակին նվիրված համաժողովում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ կողմերը հարաբերություններում երկու կարևոր նպատակ ունեն: «Առաջին հերթին, որոշել երկու պետությունների միջև 20 տարվա ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների հիմքերը, երկրորդ, որոշել այս ուղղությամբ հետագա գործողությունները»,- հայտարարել է Սաֆրաստյանը: Թուրքագետը նշել է, որ Իրանը և Հայաստանը գտնվում են շատ սերտ բարեկամական հարաբերություններում, պետությունները համագործակցում են տարբեր ոլորտներում և բարձր մակարդակում: «Հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապացուցել են, որ կարելի է համագործակցել նաև ճգնաժամային իրավիճակներում»,- ասել է Սաֆրաստյանը: Նա նաև ոչ պատահական է համարել այն փաստը, որ Իրանի դեսպանը շքանշաններ է հանձնել Հայաստանի երկու քաղաքացիներին, ինչը, նրա կարծիքով, կրկին ապացուցում է հայ-իրանական հարաբերությունների դինամիկան: Համաժողովի ընթացքում Իրանում Հայաստանի դեսպան Վահան Բայբուրդյանին և գրականագետ Արմանուշ Կոզմոյանին շքանշաններ և պատվոգրեր են հանձնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման մեջ մեծ ավանդի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |