Սեյեդ Ալի Սաղայան. Իրանն անդրդվելի դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում![]() 13 մարտի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայ-իրանական համագործակցության 20-ամյակին նվիրված խորհրդաժողովի բացմանը ներածական խոսքով հանդես եկավ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Հայաստանի ու Իրանի միջև հուսալի կամուրջ է կառուցված, որը թույլ կտա ակտիվորեն համագործակցել ու զարգացնել պետությունների հարաբերությունները, հատկապես մշակույթի ոլորտում»,-հայտարարել է նա: Սաղայանը նշել է, որ այս դժվար իրավիճակում, որ ստեղծվել է աշխարհում, որտեղ բոլոր երկրները պատերազմի կոչ են անում, Իրանը շարունակում է բարեկամական հարաբերություններ պահպանել աշխարհի բոլոր երկրների հետ: «Իրանն անփոփոխ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում և չի նահանջի դրանից»,-ասել է դեսպանը: Նա նաև նշել է, որ աշխարհում սպառազինությունների մրցավազք է սկսվել, որն աղետի կհանգեցնի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |