Ադրբեջանցի պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հաշվետվություն ներկայացնի 20-ամյա գործունեության համար

Ադրբեջանցի պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հաշվետվություն ներկայացնի 20-ամյա գործունեության համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության էությունը «ստատուս-քվոյի» պահպանումն է, և դա ծառայում է Հայաստանի շահերին: Այս մասին հայտարարել է միլլի մեջլիսի պատգամավոր, «Անա Վետեն» կուսակցության ղեկավար Ֆազիլ Աղամալին: «Դրա համար էլ ես բազմիցս հայտարարել եմ, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հաշվետվություն ներկայացնի 20-ամյա գործունեության համար, իսկ ԵԱՀԿ ՄԽ- համանախագահները կառույցի առաջ պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության մասին: Կարծում եմ, որ միայն այս հաշվետվություններից հետո բազմաթիվ հարցեր պարզ կդառնան»: Ըստ նրա, պետք է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից: «Այս առաքելությունը պետք է անցնի ՄԱԿ-ի անմիջական հովանավորության ներքո»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---