Ռուսաստանի ԱԳՆ և ԵԱՀԿ ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը![]() 13 մարտի 2012 - 19:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մերֆիին: Հանդիպմանը կողմերը քննարկել են արդի միջազգային հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասի իրավիճակը և տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությունը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: 2012-ին ԵԱՀԿ-ում նախագահում է Իռլանդիան, որն իր աշխատանքի հիմնական գերակայությունների շարքում նշել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծումը՝ ղարաբաղյան, վրացական և մերձդնեստրյան: Գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Էյմոն Գիլմորի առաջին քայլերից մեկը Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելն էր: Այս պաշտոնում նշանակված դեսպան Մերֆին ավելի վաղ ծառայել է Իռլանդիայի դիվանագիտական առաքելություններում նախկին ԽՍՀՄ-ում, Գերմանիայում, Իսպանիայում և Ճապոնիայում: Հունվարի վերջին Մերֆին իր նշանակումից հետո առաջին անգամ ժամանել է տարածաշրջան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |