Թուրքիան կարող է պատասխան տալ Դերսիմի ցեղասպանության համար, որի արդյունքում զոհվել են 15 հազար հայեր և քրդեր![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքական Թունջելի նահանգում, որը ավելի վաղ հայտնի էր որպես Դերսիմ, 1937-38թթ տեղի ունեցած դեպքերի մասին գաղտնի նյութերը քննարկվում են երկրի խորհրդարանում: Այն ժամանակ թուրքական բանակի ռազմական օպերացիաների արդյունքում զոհվել է մոտ 15000 մարդ, առավելապես` հայեր և քրդեր: 1937թ այստեղ բախումներ են տեղի ունեցել թուրքական իշխանությունների և տեղի կլանների միջև: Բախումները վերածվել են ապստամբության, որը դաժանորեն ճնշվել է զորքերի կողմից: Խաղաղ բնակչության շրջանում զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, առավելապես` հայեր և քրդեր: «Դերսիմի գործընթացի» հետազոտման հանձնաժողովը պահանջել է հավաքված փաստաթղթերը հանձնել Թուրքիայի խորհրդարանին, որտեղ գոյություն ունի հատուկ կոմիտե: Առաջինն այս պահանջին արձագանքել էր վարչապետի վարչակազմը: Վարչապետի վարչակազմին ուղարկված նյութերում կա փաստաթուղթ, որը ստորագրվել է Թուրքիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարարի կողմից: Այդ փաստաթղթում լուսաբանվում են բոլոր իրադարձությունները, մասնավորապես` Դերսիմում իրականացված թալանը, ավազակությունները, որոնք կանոնավոր բնույթ են կրել: Արխիվում տեղեկություններ կան երեք գյուղերում իրականացված մասսայական սպանությունների մասին: Նախագահի վարչակազմում Դերսիմի գործով կա 103 փաստաթուղթ: Այդ փաստաթղթերից մեկում ասվում է, որ անթույլատրելի է այդ շրջանում կենդանի թողնել 14 հազար տեղաբնակներին: Եվ այդ ընթացքում 12485 բնակիչ վերաբնակեցվել է երկրի արևմտյան շրջաններում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |