«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրներ ունի՞

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրներ ունի՞

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս եղել է Գերմանիայում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի և մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ, որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ: Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունները «Ժողովուրդին » չի հաջողվել ճշտել:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկացել պատասխանել որևէ հարցի: «Թույլ տվեք չպատասխանել հարցերին»,-հակիրճ ասել է Սողոմոնյանը և անջատել հեռախոսը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---