«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի նոր ծառայությունը հաճախորդներին զերծ կպահի մի շարք ռիսկերից

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի նոր ծառայությունը հաճախորդներին զերծ կպահի մի շարք ռիսկերից

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» շուկա է ներմուծել նոր` քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունը, որը կոչված է բանկոմատային և ՄաստերՔարտ միջազգային քարտային ծառայություններից օգտվող հաճախորդներին զերծ պահել մի շարք ռիսկերից:

Առաջարկվող ապահովագրությունը ենթադրում է կեղծված, գողացված և կորած քարտերով իրականացված, ինչպես նաև հաճախորդի կողմից չարտոնված նմանատիպ մի շարք այլ գործարքների հետևանքով առաջացած վնասների հատուցում:

«Բանկոմատային և կրեդիտ քարտերի կիրառումը չափազանց լայն տարածում է ստացել հաճախորդների շրջանում, սակայն քարտերի օգտագործման ծավալների աճի հետ մեկտեղ ավելանում են նաև զեղծարարությունների դեպքերը, մասնավորապես` տուժում են արտերկրում բանկային գործարքներ իրականացնող հաճախորդները: Սա է պատճառը, որ մենք ներմուծում ենք քարտային ապահովագրությունը` պաշտպանելով հաճախորդներին նման ռիսկերից», - այս կապակցությամբ նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

2011 թվականին Բանկը թողարկել է 17800 բանկոմատային և 2400 վարկային ու վճարային քարտ` 38 տոկոսով ավելի, քան 2010 թվականին: Հավելենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» քարտերով իրականացված գործարքների ծավալը 2011 թվականին կազմել է 21 միլիարդ ՀՀ դրամ` բանկոմատային, և 61 միլիարդ ՀՀ դրամ` վարկային և վճարային քարտերի համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---