ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան

ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան: Ինչպես նշում է BBC-ն, ուղևորությունը ծրագրվել էր դեռևս նախքան ամերիկյան զինծառայողը գնդակոծեց 16 խաղաղ աֆղանցիների, սակայն նրա այցի ամսաթվի մասին կանխավ չէր հաղորդվել:

The New York Times տվյալների համաձայն` Պանետտան չի մեկնի Քանդահար գավառ, որտեղ տեղի է ունեցել այդ միջադեպը, սակայն նա կայցելի հարևան Գիլմենդ գավառ: Այնտեղ նախարարը կհանդիպի ամերիկյան զորակազմի և Վրաստանից զինվորականների հետ: Բացի այդ ծրագրված է Պանետտայի հանդիպումը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---