Ուկրաինայում EURO-2012-ի ժամանակ ծխելը կարգելվի![]() 14 մարտի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում EURO-2012 ֆուտբոլի առաջնության ժամանակ ծխելը կարգելվի: Հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին համապատասխան օրենքի օգտին առաջին ընթերցմամբ քվեարկել է 324 պատգամավոր: Դրանից հետո օրինագիծը մտադիր են ընդունել երկրորդ ընթերցմամբ և ընդհանուր առմամբ: «Մենք ուզում ենք ոչ միայն սահմանափակել ծխողների թիվը, այլև ծխախոտի ծխից կտրականապես զերծ պահել չծխողներին: Մենք առաջարկում ենք օրենք, որով ծխելու վրա արգելք դրվում բոլոր հասարակական վայրերում առանց բացառության: Մենք ընդլայնել ենք վայրերի ցուցակը, որտեղ ծխելն արգելված կլինի: Դրանց թվում են նաև մարզադաշտերը, որոնք կգործարկվեն EURO-2012-ի ժամանակ: Օրենքը լուրջ դրամական տուգանքներ է նախատեսում խախտողների համար»,- հայտնել է օրենքի հեղինակ և Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Տատյանա Բախտեևան, հաղորդում է rosbalt.ru-ն: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 8-ին և կավարտվի հուլիսի 1-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |