ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ26 փետրվարի 2004 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն Ազգային Ժողովից ետ է կանչում «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեմ բողոքում էին բազմաթիվ երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություններ: Կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների մի խումբ` նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Վարչապետը հայտարարել է, որ օրինագիծը, ցավոք, պատշաճ եւ ամբողջական հիմնավորումներով չի ներկայացվել հանրությանը եւ մինչ խորհրդարանին ներկայացնելը այն պետք է մանրամասն քննարկվեր բուհերի ներկայացուցիչների հետ: Ա.Մարգարյանը նշել է, որ օրինագիծը պետք է դիտարկել կրթական բարեփոխումների շարունակականության ապահովման, այլ ոչ թե բանակի համալրման համատեքստում: Նա հայտարարել է, որ կառավարությունը խորհրդարանական մեծամասնության աջակցությամբ կարող էր օրենքի նախագիծը հավանության արժանացնել, սակայն մտադիր չէ անտեսել կրթության եւ գիտության բնագավառի ներկայացուցիչների առաջարկները: Իրենց հերթին երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները վարչապետին առաջարկել են ետ կանչել օրինագիծը խորհրդարանից: Այնուհետեւ, ինչպես հաղորդել են կառավարության մամլո ծառայությունում, վարչապետն ընդհատել է հանդիպումը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցելու համար: Ապա Ա.Մարգարյանն ընդունելի է անվանել ուսանողների առաջարկը եւ խոստացել է նախագծի ետկանչի մասին համապատասխան գրություն պատրաստել եւ ուղարկել խորհրդարան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |