Գիդո Վեստերվելլե. Ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

Գիդո Վեստերվելլե. Ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - «Նախորդ տարի Գերմանիան առաջատար դերակատարություն ունեցավ ԵՄ ներգրավվածությունը ղարաբաղյան կարգավորմանը զորացնելու շուրջ քննարկումներում: Եզրակցությունը, որն արեց նախորդ ամիս ԵՄ արտաքին հարցերի գծով խորհուրդը և ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի մանդատը լավ հիմք են նման մասնակցության համար»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն՝ մեկնաբանելով այն, թե ինչ ավանդ կարող էր ունենալ Գերմանիան ղարաբաղյան կարգավորմնա հարցում:

«Այդ մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ ՄԽ աջակցությանն, օրինակ, վստահության կառուցման ոլորտում: Ժամանակն է հասնել այդ հակամարտության լուծմանը, ինչը խոչընդոտ է ողջ տարածաշրջանի բարգավաճման ու խաղաղ զարգացման ճանապարհին»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը, հայտնում է «ԱՊԱ»-ն:

Նշենք, որ Վեստերվելեն մարտի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով այցելելու է Հայաստան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---