Սաբինա Ֆրեյզերը չի հավատում, որ Պուտինն ակտիվ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում

Սաբինա Ֆրեյզերը չի հավատում, որ Պուտինն ակտիվ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ դերակատարություն ունեցավ ղարաբաղյան կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա նշել է, որ նախագահ Մեդվեդևն անձամբ էր մասնակցում հակամարտության կարգավորմանը, նրա նախաձեռնությամբ տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մի քանի հանդիպումներ:

«Սակայն, ես չեմ հավատում, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում: Քանի որ նախագահության նախորդ ժամկետի շրջանում նա ակտիվ չէր այդ հարցում»,-հայտարարել է Սաբինա Ֆրեյզերը, հայտնում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---