Արամ Առաջինը Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալ է շնորհել Սուրեն Բայրամյանին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալով է պարգևատրել Սուրեն Բայրամյանին եգիպտահայ համայնքի կյանքում ունեցած ավանդի համար: Մինչ պարգևատրման արարողությունը Արամ Առաջինն ասել է. «Մարդու կյանքն իմաստավորվում է այն ժամանակ, երբ նա պարտավորություներ ունի հանրության առջև: Ես կբնութագրեի Սուրեն Բայրամյանին որպես Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդ և սպասավոր: Նա մի մարդ է, ով սիրում է Եկեղեցին, նվիրված է կաթողիկոսության նպատակների ու խնդիրների իրագործմանը և կատարում է իր պարտավորություները ամբողջ ծավալով»,-ասել է Արամ Առաջինը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---