Հրանտ Բագրատյան. ՀԱԿ նախընտրական ցուցակը չի կարող կազմվել առանց Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության![]() 14 մարտի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը չի կարող կազմվել առանց Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության: «Վերջին քննարկումները ԱԺ-ում ցույց տվեցին, որ եթե Տեր- Պետրոսյան չկա, չկա նաև Հայ ազգային կոնգրես»,-ասել է նա: Նա հիշեցրել է, որ ՀԱԿ նախընտրական ցուցակում իր զբաղեցրած տեղը միանգամայն ընդունելի է իր համար, չնայած նրան, որ այս տարի նա չի մասնակցել ՀԱԿ ժողովներին, բացառությամբ մարտի 12-ի ժողովին: Ինչ վերաբերում է խորհրդարանական գործունեությանը, ապա Հրանտ Բագրատյանը վստահ է, որ իր ներկայությունը ԱԺ-ում որոշակի ճնշումների տեղիք կտա իշխանությունների կողմից: Ընդ որում, նա անդրադարձել է նաև ՀՀ նախագահի ելույթին ՀՀԿ 13-րդ համագումարում՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը պետք է մտածի կկարողանա նա արդյոք մեկ տարի անց վերընտրվել նախագահի պաշտոնում, քանի որ իր ելույթում գործողությունների կոնկրետ ծրագիր չնախանշեց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |