Հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի առաջին կազմը կհայտարարվի հաջորդ շաբաթ![]() 14 մարտի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական հավաքականը ապրիլի 5-ին Երևանում կսկսի ուսումնամարզական հավաքները` նախապատրաստվելով վարկանիշային մրցաշարերին: Ինչպես ասել է հավաքականի գլխավոր մարզիչ , oլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, առաջին վարկանիշային մրցաշարի վերջնական կազմը պարզ կդառնա հաջորդ շաբաթ: «Առաջին մրցաշարը կկայանա ապրիլի 20-22 Սոֆիայում, ամենայն հավանականությամբ այնտեղ հանդես կգան հավաքականի առաջին համարները: Օլիմպիական ուղեգրերի կարժանանան այն մարզիկները, որոնք զբաղեցրել են 1-2 հորիզոնականները»,-ասել է Ջուլֆալակյանը: Երկրորդ վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Չինաստանում, ապրիլի 27-29, իսկ վերջինը` Ֆինլանդիայում` մայիսի 4-6: Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր նվաճել է միայն Արսեն Ջուլֆալակյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |