Պետծառայողները կարող են բուժապահովագրության պայմանագիր կնքել ՎիվաՍել-ՄՏՍ-ում![]() 14 մարտի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում ՀՀ պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներն այժմ կարող են ձեռք բերել առողջության պետական ապահովագրության պայմանագիր` ընտրելով առաջարկվող ապահովագրական փաթեթներից մեկը։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։ Սա հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Նաիրի Ինշուրանսի» համագործակցության շրջանակներում։ Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.՝ պետական մարմնի կամ պետական կազմակերպության կողմից տրամադրված կտրոնը, պետական մարմնի կամ պետական կազմակերպության աշխատակցի անձնագիր, ընտանիքի անդամի անձնագիրը, եթե ապահովագրվում է նաև աշխատակցի ընտանիքի անդամը։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ vivacell.am կայքից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |