Ձեռագրագետերը ապացուցել են Աշոտ Եղիազարյանի մեղավորությունը![]() 14 մարտի 2012 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Ձեռագրագետերը հաստատել են Պետդումայի պատգամավորի լիազորություններից զրկված նախկին պատգամավոր Աշոտ Աղիազարյանի ստորագրության իսկությունը: Այն դրված է այն փաստաթղթերի տակ, որոնք նախատեսում են ակտիվների փոխանակում, որտեղ հիշատակվում է այն ընկերությունը, որին` որպես սեփականություն է հանձնվել «Եվրոպարկը», ինչի հափշտակության մեջ մեղադրվում է նախկին պատգամավորը: «Տուժածներն ու իրավաբանները ծանոթացել են Եղիազարյանի գործով ձեռագրագիտական փորձաքննության արդյունքներին: Փորձագիտությունը հաստատել է Եղիազարյանի ստորագրության իսկությունը «Դաև պլազա» և Տաշիր ընկերության բազային համաձայնության» տակ, որտեղ պատգամավոր Եղիազարյանը հանդես է գալիս որպես «Դաև պլազա» ընկերության ներկայացուցիչ»,-տուժած Ռուբեն Մակարյանի իրավաբանի խոսքը հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ նրա, բազային համաձայնության մեջ հիշատակվում է Skendleby ընկերությունը` որպես «Եվրապարկը» ձեռք բերող: Իսկ որպես Skendleby ընկերության ներկայացուցիչ է հանդիսացել Աշոտ Եղիազարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |