Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է առաջնությունն ազգամիջյան բախումների վտանգի պատճառով![]() 15 մարտի 2012 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է երկրի առաջնությունը նոր ազգամիջյան բախումների ծագման վտանգի պատճառով: Անվտանգության արտակարգ բարձր ռիսկերի պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել են առաջին հերթին Տետովո քաղաքում Առաջին (Բարձրագույն) լիգայի 20-րդ տուրի «Շկենդիա» - «Վարդար» և «Տետեկս» - «Նապրեդոկ» հանդիպումները: Քանի որ մակեդոնյան ֆուտբոլում գործում է կանոն, որի համաձայն ազգային առաջնության հերթական մրցափուլը չի կարող մեկնարկել, քանի դեռ նախորդ մրցափուլի բոլոր հանդիպումները չեն խաղարկվել, երկրի առաջնությունը դադարեցվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |