Google+ սոցցանցի լուսանկարների ծառայությունում ավելացել են նոր ֆունկցիաներ![]() 15 մարտի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ինտերնետ հսկա Google ընկերությունը նոր թարմացումներ է գործարկել իր Google+ սոցիալական ցանցում։ Այժմ սոցցանցում գործում է «Ալբոմների կազմակերպիչ» (album organizer), որի միջոցով հնարավոր է լուսանկարները դասակարգել, տեղափոխել ալբոմից ալբոմ, ջնջել, փոխել հաջորդականությունը և այլն։ Այս ֆունկցիան գտնվում է ալբոմների «կարգավորումներ» բաժնում Սակայն այս նոր հնարավորությունները հասանելի են դարձել Google+ -ի միայն վեբ տարբերակում, հաղորդում է Tweak Town-ը։ iOS և Android բջջային տարբերակներն ունեն ամբողջովին տարբեր ինտերֆեյս։ Google-ը հիմնեց իր սոցիալական ցանը 2011-ին հունիսին։ Գործարկվելու օրից G+-ում անընդհատ նոր թարմացումներ են կատարվում՝ ավելանում ֆունկցիաներ, կոճակներ, նոր հնարավորություններ։ G+-ի հիմնական մրցակիցը աշխարհի ամենամեծ Facebook սոցիալական ցանցն է 800 միլիոն օգտագործողով ողջ աշխարհում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |