Հարավային Կովկասին առնչվող հարցեր չեն ընդգրկվել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում

Հարավային Կովկասին առնչվող հարցեր չեն ընդգրկվել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում

PanARMENIAN.Net - Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցեր չեն ընդգրկվել ապրիլի 23-27-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում, ասվում է կազմակերպության կայքում: Նստաշրջանում կընտրեն վեհաժողովի փոխնախագահներին, ինչպես նաև կքննարկեն Ինտերնետում խոսքի ազատության մասին զեկույցը, Հյուսիսային Կովկասում բռնի տեղահանվածների և այլ հարցեր: Հիմնական հարցերի թվում է մարտի 4-ին ՌԴ նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդների եզրակցության քննարկումը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---