ՀՀ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը չի ազդի ՌԴ հետ հարաբերությունների վրա15 մարտի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը և Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը ոչ մի կերպ չեն խանգարի Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի հետագա խորացմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը: Նա ասել է, որ Հայաստանն առևտրային պայմանագրեր ունի ԱՊՀ բոլոր երկրների հետ, և ԵՄ հետ առտրային կապերի զարգացումը կհանգեցնի միայն հայկական արտադրանքի իրացման համար նոր հարթակներ բացելուն: Դրանում, նրա կարծիքով, պետք է շահագրգռված լինեն Հայաստանի առտրային գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, քանզի «զարգացած տնտեսության հետ ավելի հեշտ է գործեր վարելը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |