«Ազգային համաձայնությունը» չի մասնակցի ընտրություններին, բայց կպայքարի դրանց արդարության համար![]() 15 մարտի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Բոլոր կանխատեսումները, որ արել է «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, արդարացել են՝ և կանխատեսումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և կանխատեսումը, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի: Մենք միայն մի հարցում սխալվեցինք»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ըստ նրա, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «պետք է հրաժարվեր «թագուոհուց», խոսելով շախմատային լեզվով, այսինքն վարչապետից»: «Վարչապետն այն մարդ չէ, որի հետ իշխող ՀՀԿ-ն պետք է գնա ընտրությունների»,-գտնում է Արամ Հարությունյանը: Նա նաև հավելել է, որ կուսակցությունը մտադիր չէ փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ, սակայն մի րոպե անգամ չի դադարեցնելու պայքարը հանուն Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |