Հայաստանում ծրագրավորողները կկարողանան ստանալ Microsoft Technology Associate լիզենզիան![]() 15 մարտի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) դարձել է Սերտիպորտ-ի թեստային կենտրոն՝ ձեռք բերելով Microsoft Technology Associate (MTA) քննություններ անցկացնելու լիազորություն։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՄԻԿ-ի դասընթացների համակարգող Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Սերտիպորտը թեստային կենտրոն է, որտեղ կարելի է հանձնել մի շարք քնություն-թեսթեր։ «Գոյություն ունի երկու քննությունների տեսակ Սերտիպորտ և Պրոմետրիքս։ Microsoft Technology Associate-ը Սերտիպորտ թեստ է։ Ընդհանրապես նման թեստերը սեփական գիտելիքները պաշտոնական հիմքերի վրա դնելու համար են»,- ընդգծեց նա։ Սոնա Մարտիրոսյանի խոսքով, MTA-ն օնլայն քննությունն է, որը ստուգում է ծրագրավորման բազային գիտելիքները և այն հանդիսանում է Մայքրոսոֆթի սերտիֆակցիա ստանալու ամենաառաջին քայլը։ MTA-ը միջազգային լիզենցիա է։ Աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս MTA սերտիֆիկատը աշխատանքի տեղավորման առաջին գրավականն է։ Մարտի 20-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի տեղեկատվական հանդիպում MTA-ի պայմանների մասին։ Սոնա Մարտիրոսյանի խոսքով MTA քննություն կարող են հանձնել թե՛ ուսանողները, թե՛ բոլոր նրանք, ովքեր ծրագրավորման գիտելիքներ ունեն։ Քննության արժեքն է 25 000 դրամ, իսկ ՄԻԿ ուսանողների համար՝15 000 դրամ։ Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ՄԻԿ կայքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |