Իտալիայի պետական պարտքը հասել է 1,935 տրիլիոն եվրո ռեկորդային սահմանին

Իտալիայի պետական պարտքը հասել է 1,935 տրիլիոն եվրո ռեկորդային սահմանին

PanARMENIAN.Net - Իտալիայի պետական պարտքը 2012-ի հունվարին հասել է 1,935 տրիլիոն եվրո ռեկորդային սահմանին, հինգշաբթի օրը հաղորդել է Իտալական բանկը:

Առաջին անգամ այդ ցուցանիշը գերազանցել է 1,9 տրիլիոն եվրո ցուցանիշն անցած տարվա օգոստոսի 12-ին:

Չնայած պետական ֆինանսների առողջացմանն ուղղված Մարիո Մոնտիի կառավարության լայնորեն գովազդված միջոցներին՝ Իտալիայի պետական պարտքը 2011-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 37,9 մլն եվրոյով: Ընդ որում դա տեղի է ունեցել պետական գանձարանում հարկերի զգալի ավելացման ֆոնին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---