ԵԱՀԿ-ում առայժմ չեն հայտնում, արդյոք Էյմոն Գիլմորը Հարավային Կովկաս կգա ապրիլին, թե կսպասի մինչև ամառ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ը հաղորդել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի այցը Հարավային Կովկաս, որը ծրագրված էր ապրիլին, հետաձգվում է մինչև ամառ: Նման հայտարարություն է արվել` հղելով իռլանդական նախագահության մամուլի ծառայությունը: Ընդ որում, այցի հետաձգման պատճառները չեն նշվում: Մինչ այդ PanARMENIAN.Net ի թղթակցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունում հայտնել են, որ առայժմ հստակ ինֆորմացիա չկա Իռլանդիայի ԱԳ նախարարի` Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարելիք այցի մասին: Ընդ որում, այնտեղ ընդգծել են, որ համապատասխան ինֆորմացիայի ճշգրտման պարագայում անպայման կհայտնեն ծրագրվող այցի և դրա ժամկետների մասին: Իռլանդական նախագահի առաջին այցը Հարավային Կովկաս սպասվում էր ապրիլի սկզբին: Օրակարգը չէր հրապարակվել: Իռլանդական նախագահը 2012թ առաջնային խնդիրներից է համարում ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծումը` ղարաբաղյան, վրացական և մերձդնեստրյան: Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը պատրաստակամություն էր հայտնել, որպեսզի Իռլանդիան նախագահեր և 2012-ին շարունակեր ձգձգված հակամարտությունների լուծման շուրջ աշխատանքները: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Հելսինկյան կոմիտեի նիստի ընթացքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |