Իռլանդիայի ափերին նկատվել է նավթի առաջին արդյունաբերական հանքավայրը

Իռլանդիայի ափերին նկատվել է նավթի առաջին արդյունաբերական հանքավայրը

PanARMENIAN.Net - Իռլանդական Providence Resources ընկերությունը հաստատել է, որ Բարիրոու հանքավայրը, որը գտնվում է Կելտական ծովում, պարունակում է նավթի պաշարներ, որոնք բավարար են արդյունահանում սկսելու համար, հինգշաբթի օրը հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Հետախուզությունը ցույց է տվել, որ նոր հանքավայրում արդյունահանման ծավալը կարող է հասնել օրական 3,5 հազար բարելի: Դա գրեթե երկու անգամ գերազանցում է 1,8 հազար ցուցանիշը, որը նվազագույն է հանքավայրի շահագործումը սկսելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---