Եթե Հայաստանը չհաղթահարի ընտրական թեստը, ԵՄ հետ Ասոցիացիայի մասին պայմանագիրը կդադարեցվի![]() 15 մարտի 2012 - 19:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ չի անցկացնելու հայաստանյան ընտրությունների մոնիթորինգ, սակայն ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ը անպայման կուղարկի իր դիտորդներին. 24 երկարաժամկետ և ավելի քան 250 կարճաժամկետ դիտորդներ հետևելու են Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Այս մասին այսօր Երևանում` Հայաստանում ժողովրդավարական ընտևրությունների անցակացմանն աջակցելու ԵԱՀԿ և ԵՄ ծրագրի բացմանը, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսը: Սիմոնսն ընդգծել է, որ եթե Հայաստանը չհաղթահարի ընտրական թեստը, ԵՄ հետ Ասոցիացիայի մասին պայմանագիրը կդադարեցվի: Ասոցիացիայի մասին համաձայնագրում արտացոլված են տնտեսական ինտեգրման, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության ուղղությունները: Համաձայնության նպատակն է քաղաքական ասոցիացիան և ԵՄ հետ համագործակից երկրների աստիճանական տնտեսական ինտեգրացիան: Ասոցիացիայի մասին համաձայնագիրը ներառելու է խորը և համակողմանի ազատ տնտեսական գոտու մասին դրույթ: Ասոցիացիայի մասին համաձայնագիրը կփոխարինի Համագործակցության և գործընկերության մասին համաձայնագրին: Հայաստանի և ԵՄ միջև բանակցությունները` Ասոցիացիայի մասին համաձայնագրի վերաբերյալ, մեկնարկել են 2010թ հուլիսի 19-ին: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |