Ռուսաստանն աջակցում է Սիրիայում Քոֆի Աննանի առաքելությանը![]() 15 մարտի 2012 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն աջակցելու է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի առաքելությանը: Այս մասին հաղորդվում Է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ դեսպանորդի հեռախոսազրույցի արդյունքում: Մասնավորապես, աստաթղթում ասվում է, որ «ռուսական կողմը այսուհետ ևս նրան ակտիվ օգնություն է ցուցաբերելու», հայտնում է Ռոսբալթը: Սիրիական իշխանությունները դրական արձագանք են տվել Աննանի առաջարկներին, ով կոչ էր արել նախագահ Բաշար Ասադին դադարեցնել ընդդիմությանը դիմակայելը և փորձել փոխզիջումային տարբերակ գտնել: Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ըստ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների, երկրում մեկ տարվա զինված հակամարտության արդյունքում 7,5 հազար մարդ է զոհվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |