ՊՆ-ն խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ և Անգլիայի փորձագիտական խմբի հետ![]() 16 մարտի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ Զինված ուժերի կադրային կառավարման վերաբերյալ խորհրդատվական նպատակով մարտի 12-16-ը Հայաստանում գտնվող ԱՄՆ և Միացյալ Թագավորության փորձագիտական խմբին: Հանդիպմանը ներկա գտնվող ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քաթերին Լիչը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալ Բրյուս Դոնահյուն հաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում: Այնուհետև փորձագիտական խումբը ՀՀ պաշտպանության նախարարին հանգամանալից ներկայացրել է ՀՀ ՊՆ աշխատանքային խմբի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկություններ ու նկատառումներ ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող արհեստավարժ ենթասպայական համակարգի հետագա զարգացման գործընթացի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |