Հայաֆիկացվել է Mozilla Firefox բրաուզերի 11.0 թարմացումը![]() 16 մարտի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Mozilla Firefox բրաուզերի հայաֆիկացումը շարունակվում է։ Այժմ հայ օգտագործողները կարող են օգտագործել բրաուզերի նոր`11-րդ թարմացումը հայերերն լեզվով։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ Հրանտ Օհանյանը։ Ինչպես նախկին տարբերակները, այնպես էլ Mozilla Firefox-ի 11-րդ հայաֆիկացված թարմացումը հասանելի է անվճար ներբեռնման համար Mozilla-ի կայքում։ «Մոզիլլա Հայաստան» թիմի նպատակն է հայաֆիկացնել Մոզիլլա կազմակերպության ծրագրերը` հասանելի դարձնելով հայերեն լեզվով, և տարածել հայերենը տեղի ՏՏ ոլորտում: Աշխատանքը ղեկավարում են Mozilla Foundation-ի 2 կամավոր աշխատակիցներ (Contributor)` Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը, իսկ կամավոր թարգմանիչները 11-ն են։ Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |