«Հայկական ժամանակ». Իշխանությունները մտադրվել են թույլ չտալ Խաչատուր Սուքիասյանի մասնակցությունը ընտրություններին![]() 17 մարտի 2012 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները մտադրվել են չգրանցել մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը և թույլ չտալ նրա մասնակցությունը առաջիկա ընտրություններին: Այս խնդիրը լուծելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն անվավեր է ճանաչել Խաչատուր Սուքիասյանին մի քանի օր առաջ տրված տեղեկանքն այն մասին, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում և ՀՀ քաղաքացի է հանդիսացել: Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ իրենք ոստիկանությունից գրությունն են ստացել, որով տեղեկացվել են, որ Սուքիասյանի տեղեկանքն անվավեր է ճանաչվել: «Ոստիկանությունից ենք փաստաթուղթ ստացել, որ իր (Սուքիասյանի) հինգ տարվա տեղեկանքը մի հատ տրամադրել են, հիմա չեն տրամադրել»,- ասել է Յազրյանը: Թերթի տեղեկություններով, Սուքիասյանը մտադիր է դիմել դատարան: Եթե նրա տեղեկանքի հարցը չլուծվի, նա չի կարոդ ընդգրկվել նաև Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |