Ջուլիան Ասանժը կառաջադրվի Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր

Ջուլիան Ասանժը կառաջադրվի Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է առաջադրել իր թեկնածությունը Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավորի պաշտոնի համար, ասվում է նախագծի «թվիթերում»:

Ներկայումս Ասանժը կալանքի տակ է Մեծ Բրիտանիայում, որտեղ սպասում է դատարանի որոշմանը Շվեդիա էքստրադիցիայի մասին: Առաջադրվելու նրա իրավունքը կասկածի տակ էր, սակայն WikiLeaks-ի իրավաբանները պարզել են, որ դրա համար խոչընդոտներ չկան: Քննարկվում է «WikiLeaks կուսակցության» ստեղծման հնարավորությունը, որը կկարողանար «գրավել» Ավստրալիայի խորհրդարանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---