«Հրապարակ». ՀՅԴ-ն է գալու նոր կարգախոսի ներքո. «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն»![]() 17 մարտի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ինչպես բոլոր կուսակցությունները, Հայ հեղափոխական դաշնակցությունը ևս այս օրերին զբաղված է նախընտրական գործընթացներով` ցուցակ են կազմում, ճշտում քարոզչության ուղղությունները և այլն: Առայսօր միայն հայտնի է, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի գլխավորելու ցուցակը: Ցուցակի առաջին տեղերում կլինեն Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը: Ցուցակի մյուս հատվածը պահվում է մեծ գաղտնիության պայմաններում: Ըստ որոշ լուրերի, հնարավոր է, որ երրորդ տեղում լինի գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը: Թերթին հաջողվել է ճշտել միայն, որ ցուցակի առաջին կինը, այսինքն` վեցերորդ տեղում ոչ Լիլիթ Գալստյանն է լինելու, ոչ էլ Ռուզան Առաքելյանը: ՀՅԴ-ն կանգ է առել Բյուրոյի անդամ, Բրյուսովի համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանի վրա, որը կրթության փորձագետ է և անդամակցել է Եվրահանձնաժողովի կրթական բարեփոխումների աշխատանքներին: «Հրապարակին» հաջողվել է ճշտել նաև, որ ՀՅԴ-ն այս անգամ հանդես է գալու նոր կարգախոսի ներքո. «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |