ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՉՈՒՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու այցը Հայաստան հետաձգվում է նրա աշխատակարգի փոփոխության պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը: Ընդ որում նա ընդգծել է, որ չարժէ որոնել այդ հետաձգման քաղաքական պատճառաբանություններ: Պատգամավորի խոսքերով, համապատասխանաբար հետաձգվել էր Վրաստանի նախագահի դեռեւս փետրվարին նախանշված այցը Բաքու, որը սկսվեց միայն այսօր: «Միխաիլ Սահակաշվիլու այցը Հայաստան անպայման տեղի կունենա, կարծում եմ, մինչեւ մարտի կեսը»,- նշել է Վ. Բայբուրդյանը:
 Ուշագրավ
---