Ռուբեն Հակոբյան. Ապագան ցույց կտա, թե ով իսկապես կպայքարի հանուն «ազատ և արդար ընտրությունների»![]() 17 մարտի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստանը» պայքարելու է հանուն երկրում «ազատ և արդար ընտրությունների» անցկացման: «Այդ ձևակերպումը` ազատ և արդար ընտրություններ, դրական իմաստով թափառող ձևակերպում է դարձել քաղաքական դաշտում»,- նշել է Հակոբյանը: Ընդ որում նա հավելել է, որ այդ հայտարարություններն անհրաժեշտ են քաղաքական դաշտում, «և սա այն դեպքն է, որպեսզի խոսքը գործի վերածվի»: Հակոբյանը նշել է նաև, որ բոլորն ասում են, թե իրենք ազատ և արդար ընտրությունների կողմից են, բայց ապագան ցույց կտա, թե ով իսկապես կպայքարի հանուն դրա:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |