Թուրքիայի զինված ուժերը հաստատել են Աֆղանստանում 12 զինծառայողների մահը![]() 17 մարտի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Աֆղանստանում ուղղաթիռի վթարի արդյունքում 12 զինծառայողների մահը: Ավիավթարը տեղի է ունեցել մարտի 16-ին Քաբուլի արվարձանում: Ուղղաթիռն ընկել է Բագրամի թաղամասի տան վրա: Նախնական տվյալների համաձայն` վթարի պատճառ են դարձել տեխնիկական խոտանները: Ներկայումս փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի համոզվեն, որ ինքնաթիռի և տան ավերակների տակ զոհվածների մարմիններ չեն մնացել: Աֆղանստանի տարածքում զինվորական ծառայություն են անցնում 1800 թուրք զինվորականներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |